Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Միլանի» հետ խաղից ունեցած սպասելիքներից:
«Այսօր կկայանա մի հանդիպում, որի ժամանակ հնարավոր է ամեն ինչ: Չեմ ցանկանում կանխատեսումներ անել: Սպասում եմ տեսնել հզոր «Միլանին»: Ես ամենաշատը վախենում եմ «Միլանի» պատմությունից: Մեզ դիմակայելու է իսկապես ուժեղ մրցակից: Խաղից առաջ մեզ ֆավորիտ չենք համարում: Մեր ուժը պետք է խաղադաշտում ցույց տանք»,-ասել է Սիմեոնեն նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ: Հավելենք` թիմերի միջև առաջին խաղը կայանալու է այսօր, Երևանի ժամանակով 23:45-ին, «Սան-Սիրո» մարզադաշտում:
|