Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շեւչենկոն հաջորդ մրցաշրջանից կարող է գլխավորել իտալական «Միլանը», տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
«Միլանի» նախագահ Սիլվիո Բերլուսկոնին մտադիր է թիմի ղեկը վստահել իր նախկին ֆուտբոլիստներից մեկին: Դիտարկվում են նաեւ Ջենարո Գատուզոյի, Ֆիլիպո Ինձագիի եւ Կլարենս Զեեդորֆի թեկնածությունները:
Բերլուսկոնին եւ Շեւչենկոն մինչեւ օրս բավական ջերմ հարաբերություններ են պահպանել: Իտալիայի նախկին վարչապետը ֆուտբոլիստի որդու կնքահայրն է:
Հիշեցնենք, որ 2012-ին Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան Շեւչենկոյին առաջարկեց գլխավորել ազգային հավաքականը, սակայն Անդրեյը չհամաձայնվեց։
|