Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 15 » Շեվչենկո.Ամստերդամում կերկրպագեմ «Չելսիին»
17:27
Շեվչենկո.Ամստերդամում կերկրպագեմ «Չելսիին»
«Միլանի», «Չելսիի», կիևյան «Դինամոյի» և Ուկրաինայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շեվչենկոն ուկրաինական «Այսօր» պարբերականին տված հարցազրույցում պատմել է Եվրոպայի և Չեմպիոնների լիգաների եզրափակիչ խաղերին ներկա լինելու մտադրությունների մասին:

-Պլանավորում եմ Ամստերդամում ներկա լինել «Չելսի»-«Բենֆիկա» խաղին և երկրպագել նախկին թիմիս, ինչպես նաև գնալ Լոնդոն՝ «Բավարիա»-«Բորուսսիա» խաղին Անատոլիյ Տիմոշուկին աջակցելու համար: Ես նայում եմ այդ խաղերը, քանի որ ինձ համար հետաքրքիր է ֆուտբոլի զարգացումը: Գերմանական երկու թիմերն էլ հենց այնպես չեն անցել ՉԼ-ի եզրափակիչ: Գերմանական ֆուտբոլը բարձունքի վրա է, և մենք արդեն քանի տարի է՝ հետևում ենք այդ զարգացումներին,-ասել է Շեվչենկոն:

Դիտումներ: 352 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/6
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]