Իտալական «Միլանի» նախկին հարձակվող ուկրաինացի Անդրեյ Շևչենկոն իտալական մամուլին պատմել է ակումբ վերադառնալու հնարավորությունների մասին։ Նա կարող է «Միլանում» հայտնվել որպես մարզիչ։ 37-ամյա Շևչենկոն, ով «Միլանում» հանդես է եկել 1999-2006 և 2008-2009 թվականներին, վերջերս է մարզչական վկայական ստացել։
«Այս ակումբը մշտապես իմ սրտում կլինի, և ես միշտ երախտապարտ կլինեմ «Միլանին» և նրա երկրպագուներին։
Ինչ վերաբերում է որպես մարզիչ «Միլան» վերադառնալուն, ապա ոչինչ չի կարելի բացառել. երբեք չես իմանա՝ կյանքը քեզ համար ինչ է պատրաստում»,-ասել է Ուկրաինայի հավաքականի նախկին ավագը։
|