Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 31 » Սանտոսը կարող է վերսկսել բանակցությունները Ռոբինյոյի տրանսֆերի շուրջ
14:11
Սանտոսը կարող է վերսկսել բանակցությունները Ռոբինյոյի տրանսֆերի շուրջ
Բրազիլական «Սանտոսը» կարող է վերսկսել բանակցությունները «Միլանի» հարձակվող Ռոբինյոյի տրանսֆերի շուրջ, հաղորդում է Globo Esporte-ն:

Պատճառը թիմի արդեն նախկին հարձակվող Նեյմար դա Սիլվայի՝ կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելն է:

«Սանտոսը» բրազիլացի հարձակվողին դեռևս ցանկանում էր գնել անցած ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այդ ժամանակ բրազիլական ակումբը պատրաստ էր Ռոբինյոյի դիմաց վճարել իննը միլիոն եվրո:

Նշենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը «Սանտոսի» կազմում հանդես է եկել 2000-ից 2005 թվականների ընթացքում:

Ավելի վաղ հարձակվողը հայտարարել էր, որ երջնիկ է «Միլանի» կազմում և հույս ունի թիմում խաղալ հինգից վեց տարի հետո:

Դիտումներ: 297 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/2
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]