Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2015/2016թթ. մրցաշարի եզրափակիչը կկայանա Միլանում:
Եզրափակիչ խաղը վստահվել է «Սան Սիրո» ստադիոնին, որտեղ հանդես են գալիս «Միլանն» ու «Ինտերը»: «Մենք ստացել ենք պաշտոնական պատասխանը: 2016-ին «Սան Սիրոն» կհյուրընկալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը»,- ասել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջանկարլո Աբատեն, գրում է La Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ «Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Սան Սիրոյում» անցկացվել է նաեւ 2001-ին, երբ Մյունխենի «Բավարիան» հետխաղյա 11 մետրանոց հարվածներով հաղթեց իսպանական «Վալենսիային»:
Աղբյուր Sport.News.am/arm
|