«Միլանի» գլխավոր մարզիչ Կլարենս Զեեդորֆը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հնարավորություն կունենան մասնակցել Իտալիայի առաջնության 35-րդ տուրի` «Ռոմայի» դեմ խաղին: Ապաքինվել են և հայտացուցակում են ընդգրկվել Կեյսուկե Հոնդան, Մայքել Էյսենը:
«Միլան»` Աբիյատի, Ամելիյա, Գաբրիել - Աբատե, Բոներա, Կոստանտ, դե Շիլյո, Մեքսես, Ռամի, Սիլվեստրե, Ձակարդո, Սապատա - Էմանուելսոն, Էյսեն, Հոնդա, Կակա, Մոնտոլիվո, Մունտարի, Պոլի, Տաարաբտ - Բալոտելլի, Ռոբինյո, Պացցինի: Հավելենք` «Ռոմա»-«Միլան» խաղը կայանալու է այս օր, մեկնարկը` Երևանի ժամանակով 22:45-ին:
|