Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռաուլ Գարսիան ևս իր կարծիքն է արտահայտել Չեմպիոնների լիգայի 1/8 փուլի վիճակահանության վերաբերյալ: Իսպանական ակումբի մրցակիցն այդ փուլում լինելու է «Միլանը»:
«Կարծում եմ, որ մենք ի վիճակի ենք հաղթելու «Միլանի» նման թիմին: Կարևորն այն է, որ շարունակենք հավատալ մեր ուժերին: Ուժերի հավասարության մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ խաղերը երկու ամիս հետո են: Մի քանի շաբաթից կտեսնենք, թե ինչ մարզավիճակում կլինենք:
Այս պահին «Միլանը» չի կարողանում իր խաղը ցուցադրել, բայց այնտեղ հիանալի ֆուտբոլիստներ կան»,-Գարսիայի խոսքերը մեջբերում ենք մադրիդյան ակումբի պաշտոնական կայքից:
|