«Միլանի» դարպասապահ Քրիստիան Աբբյատին հայտարարել է, որ եթե նոր պայմանագիր չստորագրի ակումբի հետ, ապա կավարտի կարիերան:
-Հասկանալի է, որ դու ավելի հակված ես լինում վնասվածք ստանալուն, երբ տարիքդ մոտենում է 37-ին: Սակայն, ես ակումբի համար ամեն ինչի պատրաստ եմ:
Ոչ մի օրենք չկա, ըստ որի ես պետք է միշտ թիմի հիմնական դարպասապահը լինեմ: Եթե «Միլանը» չցանկանա շարունակել ինձ հետ համագործակցությունը, ապա ես էլ նույնը կանեմ:
Կավարտեմ կարիերաս, եթե «Միլանի» հետ նոր պայմանագիր չստորագրեմ,- Աբբյատիի խոսքերն է մեջբերում football-italia.net-ը:
Աղբյուր Armfootball.com
|