Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 8 » Պույոլը շատ ծեր է «Միլանի» համար
20:59
Պույոլը շատ ծեր է «Միլանի» համար
«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հերքել է մամուլում հայտնված այն տեղեկատվությունը, որը ակումբը հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպան Կառլես Պույոլի ծառայություններով: Նշենք, որ 35-ամյա ֆուտբոլիստը կարող է լքել կատալոնական ակումբը, թիմի ներսում անառողջ մթնոլորտի պատճառով:


«Մենք հետաքրքրված չենք այս ֆուտբոլիստով: Կառլեսին դուր է գալիս մեր ակումբը, բայց այժմ տարեց ֆուտբոլիստների հետ պայմանագրեր ստորագրելը չի մտնում մեր պլանների մեջ,- ասել է Գալիանին Mundo Deportivo-ին: - Միևնույն ժամանակ ոչ մի դեպքում կասկածիտակ չենք դնում Պույոլի ունակությունները: Պարզապես հիմա «Միլանում» շեշտը դրվում է երիտասարդների համար: Այդպիսին է մեր զարգացման մարտավարությունը հաջորդ մրցաշրջանի համար: Եվ ինքը Կառլեսն էլ, որքանով ինձ է հայտնի, չի պատրաստվում լքել «Բարսելոնան»: Այնպես որ, սրանք դատարկ խոսակցություններ են»:


Դիտումներ: 323 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/2
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]