Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Պիկեն դժվարին խաղ է սպասում Չեմիպիոնների լիգայի խմբային փուլի` «Միլանի» հետ մրցավեճում:
«Ինձ թվում է, որ «Միլանը» ինչ-որ բան է ցանկանում ապացուցել «Բարսելոնային»: Դա ձգվում է նախորդ մրցաշրջանից, երբ նրանք 0:4 հաշվով պարտություն կրեցին «Նոու Կամպում»: Հանդիպումը դրանից միայն ավելի հետաքրքիր կդառնա, լավ է, որ երկու թիմերին էլ հաղթանակ է անհրաժեշտ:
Անկասկած, դժվար խաղ է ստացվելու և ամեն ինչ կախված է լինելու այն հանգամանքից, թե ովքեր են մասնակցելու հանդիպմանը, օրինակ, Մարիո Բալոտելիի մասնակցությունից: Մենք չենք կասկածում, որ նորից կարող ենք հաղթել «ռոսոներիին»: Դրա համար պետք է շատ աշխատել», - Պիկեի խոսքերն է մեջբերել Sports.es-ը:
Նշենք, որ «Միլան» - «Բարելոնա» մրցավեճը կայանալու է վաղը` հոկտեմբերի 22-ին, Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում:
|