«Ֆուլհեմի» կիսապաշտպան Ադել Տարաբտը, ում տրանսֆերը պատկանում է ՔՊՌ-ին, մոտ է «Միլան» տեղափոխվելուն:
24-ամյա ֆուտբոլիստն այսօր` հունվարի 30-ին կժամանի Միլան, որտեղ կենթարկվի բուժզննման, իսկ դրա բարեհաջող անցնելու դեպքում՝ վարձակալական հիմունքներով կհամալրի Կլարենս Զեյդորֆի գլխավորած թիմը:
Միաժամանակ, գործարքի մեջ չի ներգրավվի «ռոսոներիի» պաշտպան Կրիստիան Ձակարդոն, ինչպես ավելի վաղ ենթադրվում էր:
Նշենք, որ Տարաբտի ամբողջ տրանսֆերը գնելու համար «Միլանն» ու ՔՊՌ-ն երկար ժամանակ բանակցում էին, սակայն ընդհանուր հայտարարի չէին գալիս, քանզի անգլիական ակումբը պահանջում էր 7 միլիոն եվրո, իսկ իտալացինները պատրաստ էին վճարել միայն հինգը: Առայժմ կողմերը պայմանավորվել են միայն 6-ամսյա վարձավճարի շուրջ:
|