Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 6 » Պաշտոնական. Միլանը ձեռք է բերել Խորվաթիայի հավաքականի խաղացողին
21:10
Պաշտոնական. Միլանը ձեռք է բերել Խորվաթիայի հավաքականի խաղացողին

Խորվաթիայի հավաքականի պաշտպան Շիմե Վրսալկոն կարիերան կշարունակի իտալական «Միլանում»։

Ինչպես տեղեկացնում է Ջանլուկա Դի Մարցիոյի պաշտոնական կայքը, «Միլանը» և «Ջենոան» պայմանանավորվել են ֆուտբոլիստների փոխանակության հարցով. Սան Սիրո կժամանի ճենովացիների պաշտպան Վրսալկոն, իսկ, ահա, «Միլանը» Ճենովա կուղարկի հարձակվող Ալեսանդրո Մատրիին։

«Sky Italy»-ի լրագրողը պնդում է, որ Մատրին «Ջենոա» կտեղափոխվի վարձակալական հիմունքներով, մինչդեռ խորվաթ պաշտպանը կդառնա «Միլանի» լիարժեք խաղացող։

Նշվում է, որ այս երկու ակումբների միջև հիշյալ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա երեքշաբթի օրը՝ հուլիսի 8-ին։

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 808 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 1.0/65535
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]