«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Ալեքսը կարիերան շարունակելու է «Միլանում»: Իտալական ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ալեքսն այսօր բուժզննում է անցել:
«Շատ ուրախ եմ «Միլանում» հայտնվելու համար: Ցանկանում եմ սկսել աշխատանքը, որպեսզի լավ մեկնարկեմ նոր մրցաշրջանում: Ցանկանում եմ, որ այս տարին ինձ համար հաջող լինի, «Միլանը» վերադառնա Չեմպիոնների լիգա: Շատ գոհ եմ, որ կարող եմ հագնել այս ակումբի մարզաշապիկը և պայքարել նրա համար»,-ասել է Ալեքսը:
Ալեքսի` «Միլանի» ղեկավարության հետ կնքած պայմանագրի մանրամասների վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չի հրապարակվում:
|