Իտալիայի առաջնության վերջին` 38-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Սասուոլոյի» նկատմամբ:Կլարենս Զեեդորֆի սաներից մեկական գոլով աչքի ընկան Մունտարին և դե Յոնգը, իսկ հյուրերի կազմում հաշիվը 11 մետրանոց հարվածով կրճատեց Ձաձան:
Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 57 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, որը Եվրոպայի լիգայի հաջորդ խաղարկությանը մասնակցելու հնարավորություն չի տալիս. ուղեգիրը բաժին հասավ 6-րդ հորիզոնականը զբաղեցրած «Պարմային»: «Սասուոլոն» մնաց 34 միավորով և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 17-րդ տեղը:
«Միլան»-«Սասուոլո»` 2:1
Գոլերը` Մունտարի 2 (1:0), դե Յոնգ 27 (2:0) - Ձաձա 90 (2:1)
Հեռացումներ` Մեքսես 68, դե Շիլյո, 89 – Կաննավարո 86
|