Իտալական A Սերիայի 28-րդ տուրում «Միլանը» տանը 2:4 հաշվով պարտվեց «Պարմային»:
7-րդ րոպեից 10 ֆուտբոլիստներով խաղացող միլանցիները երկրորդ խաղակեսի սկզբնամասում պարտվում էին 0:2 հաշվով, սակայն կարողացան հավասարեցնել հաշիվը: Այնուամենայնիվ, խաղի վերջնամասում հյուրերը խփեցին եւս 2 գոլ՝ տանելով վստահ հաղթանակ: «Պարմայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ «Միլանի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն:
Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր
«Միլան» - «Պարմա»՝ 2:4
Ադիլ Ռամի, 57, Մարիո Բալոտելի, 76 (11մ.) – Անտոնիո Կասանո, 9 (11մ.), 51, Ամաուրի, 78, Ջոնաթան Բիաբիանի, 90+6
Հեռացում՝ Կրիստիան Աբյատի, 7 («Միլան»)
|