«Սենթ-Էթիենի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որի ծառայություններով հետաքրքրված են մի շարք բարձրակարգ ակումբներ, խոստովանել է, որ ցանկանում է վերադառնալ «Միլան»:
Նշենք, որ 23-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը 2008 թվականից մինչև 2011 թվականը եղել է «Միլանի» խաղացող, սակայն այդ ընթացքում վարձավճարով հանդես է եկել «Դիժոնում», «Լիլում», «Մոնակոյում» և «Սենթ-Էթիենում», որից հետո 2011 թվականին պայմանագիր է ստորագրել վերջինիս հետ:
«Ներկա պահին գտնում եմ, որ պատրաստ եմ վերադառնալ «Միլան»: Ցանկանում եմ վերադառնալ այնտեղ, բայց չգիտեմ` արդյոք այդ նպատակին հասնելը հեշտ կլինի, թե ոչ»,- ֆրանսիական Scarface ամսագրին ասել է Օբամեյանը, ով Ֆրանսիայի ավարված առաջնությունում անցկացրած 37 խաղում դարձավ 19 գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Նշենք, որ Նրա ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Յուվենտուսը», «Ինտերը», Մադրիդի «Ռեալը» և «Չելսին»:
|