«Միլանը» սխալ է թույլ տվել Չեմպիոնների լիգային մասնակցելու համար ֆուտբոլիստների պաշտոնական հայտացուցակը կազմելիս:
«Միլանի» տնօրեն Ումբերտո Գանդինին ցուցակը կազմելիս Ստեֆան Էլ-Շաարավիին ընդգրկել է A ցուցակում, չնայած նրան կարող էր ընդգրկել B ցուցակ, որտեղ թույլ է տրվում ընդգրկել 1992թ.-ի հունվարի մեկից հետո ծնված և ակումբում 2 տարուց ավել անցկացրած ֆուտբոլիստներին:
Էլ-Շաարավիին A ցուցակում ընդգրկելուց հետո, ցուցակում Նիանգի համար այլևս տեղ չի մնացել:
Գանդինին ընդունել է իր մեղքը և ներողություն է խնդրել ակումբից և երկրպագուներից, բայց Նիանգի մանակցությունը Չեմպիոնների լիգայի այս տարվա խաղարկությանն արդեն բացառվում է:
|