«Միլանի» կիսապաշտպան Սալի Մունտարին որակազրկվել է Ա Սերիայի 2 խաղով, տեղեկացնում է Football-Italia.net կայքը:
Նշենք, որ գանացի ֆուտբոլիստը մայիսի 12-ին կայացած «Ռոմայի» դեմ խաղում (0:0) կարմիր քարտ է ստացել,
Աղբյուրի համաձայն` Միլան - Ռոմա հանդիպման 40-րդ րոպեին Մունտարին կոպտել է գլխավոր մրցավար Ջանլուկա Ռոկկիին, ով ցանկացել է դեղին քարտ ցույց տալ Մարիո Բալոտելլիին:
Նշվում է, որ Իտալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որակազրկել է Մունտարիին մեկ խաղով մրցավարի որոշմանը հակառակվելու համար, ևս մեկ խաղով՝ մրցավարի վրա ֆիզիկական ազդեցություն ունենալու համար:
|