«Միլանի» առաջատար կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն կարող է բաց թողնել Իտալիայի առաջնության առաջիկա 3 հանդիպումները վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
28-ամյա ֆուտբոլիստն ամենայն հավանականությամբ չի կարողանա մասնակցել «Տորինոյի», «Պեսկարայի» և «Ռոմայի» հետ հանդիպումներին և շարք կվերադառնա միայն Ա սերիայի վերջին տուրի «Սիենայի» հետ խաղի ժամանակ: Իտալացի կիսապաշտպանը մարզման ժամանակ ցավ էր զգացել ազդրի շրջանում: Այսօր բուժզննումը ցույց է տվել, որ նա մկանային վնասվածք է ստացել:
Նշենք, որ Մոնտոլիվոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Ա սերիայի 31 հանդիպման` դառնալով 4 գոլի հեղինակ:
|