Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 21 » Մոնտոլիվո. Բարսելոնայի հետ խաղը կարող է նպաստել Միլանի հետագա աճին
19:43
Մոնտոլիվո. Բարսելոնայի հետ խաղը կարող է նպաստել Միլանի հետագա աճին
«Միլանի» ավագ Ռիկարդո Մոնտոլիվոն նշել է այն գործոնները, որոնց շնորհիվ իրենք ի զորու են հաղթել «Բարսելոնային», փոխանցում է UEFA.com-ը: 

«Անհրաժեշտ է առավելագույնս ուշադիր գործել և նվազագույնի հասցնել գոտիների միջև խզվածությունը, ինչպես նաև՝ փորձել արդյունավետորեն օգտվել հակագրոհներից, ինչպես արեցինք նախորդ մրցաշրջանում: Որպեսզի պատրաստ լինենք «Բարսելոնայի» դեմ խաղին, պետք է թիմային ոգի, ճիշտ վերաբերմունք և հստակ մոտեցում: Մենք հավատում ենք դրական արդյունքին»,-նշել է Իտալիայի հավաքականի և «ռոսոներիի» խաղացողը:

«Մեր թիմը շատ բանի է ունակ և առ այսօր մինչև վերջ չի բացահայտել իր ներուժը: Այս խաղը կարող է յուրօրինակ գործիք ծառայել՝ մեր հետագա զարգացմանը նպաստելու տեսակետից»,-հավելել է Մոնտոլիվոն:

Կատեգորիա: Չեմպիոնների Լիգա | Դիտումներ: 833 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 10.0/1
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]