Նրա Միլան ժամանումը գրեթե աննկատ էր, անաղմուկ, թեև դա հիմնականում պայմանավորված էր այն հանգամանքով, որ ակումբը նրա հետ համաձայնություն ձեռք էր բերել դեռ մինչև տրանսֆերային պատուհանի բացումը: Ռիկարդո Մոնտոլիվոն որպես ազատ գործակալ տեղափոխվել է այն պատճառով, որ բոլորը թերահավատորեն էին մոտենում իր նկատմամբ:
![](http://cs405317.vk.me/v405317480/a721/CAc19hL_5a8.jpg)
Այն փաստը, որ նա կարևոր որակներ ունի, դա պարզ էր դեռ անցյալ տարվա ընթացքում: Բայց նրան չէր հաջողվում «պայթել», բարձրանալ մի նոր մակարդակ, իրականում ցույց տար իր որակները, ցույց տար հիանալի ֆուտբոլ յուրաքանչյուր խաղում: Նախկինում նա լավ էր խաղում, բայց ոչ այդպես կտրուկ, ինչպես կանխատեսել էին նրա կարիերայի սկզբում: Ամեն ինչ այդպես էր ընթանում մինչև նրա կարմիր և սև մարզազգեստի հագնելը, որից հետո, կարծես, Սատանան, նրա մեջ նոր որակներ արթնացրեց̀ իսկական չեմպիոնի որակներ, իսկ ակումբի գերբը Կարվարջոյի բնիկի համար դարձավ կախարդական ըմպելիք: Այս մրցաշրջանում շատերը կրկնում էին, որ նա պարզապես լավ խաղացող է, արժեքավոր, բայց նա չի կարողանա քայլել ավելի բարձր մակարդակի վրա: Այդպիսի տպավորություն ճիշտ չէր, քանի որ Ռիկարդո Մոնտոլիվոն բարձր մակարդակի խաղացող է, մեծ տրամաչափի, անհավատալի որակնով և անկրկնելի խարիզմայով: Նույնիսկ Մասսիմո Ամբրոզինին տպավորված էր իր խաղընկերոջով, չսպասելով, որ նա միանգամից կընդգրկվի այնպիսի ակումբի առաջատարի դերում, ինչպիսին «Միլանն» է:
![](http://cs306606.vk.me/v306606089/818a/cRK5w8TCxq4.jpg)
Ռոսոներների 18 համարը չունի Անդրեա Պիռլոյի պես տեխնիկա. նրանք երկուսը բոլորովին այլ ֆուտբոլիստներ են: Մոնտոլիվոն դասական փլեյմեյքեր չէ, նա հիանալի խաղ կառավարող է: Ռիկարդոն հարուստ է մարտական ոգով, մարտավարական ճկունությամբ, և նրա մարմնի վերահսկողությունը իրեն եզակի է դարձնում: Մոնտոլիվոն դինամիկ ռեջիստա է, և շնորհիվ խաղը կարդալու և գրագետ պայքարելու ունակությանը նրան հանդիպմանը կարևոր է դարձնում: Յուրաքանչյուր հնարավորության դեպքում նա միշտ փորձում է պահել գնդակը, և այդ վերահսկողությունը միշտ չէ, որ կատարյալ է, սակայն հաճախ հակառակորդն այդ պայքարում պարտվում է:
![](http://cs306606.vk.me/v306606771/5051/iHQSTdqth84.jpg)
Ի լրումն տեխնիկական և ֆիզիկական հատկանիշների, հարկ է նշել, որ Կարվաջոյի բնիկը շատ հեշտությամբ հարմարվեց այս նոր «Միլան 2.0»-ին: Բնական է̀ ամռանը վետերանների հեռացումից պարզ դարձավ, որ Ռիկարդոն խաղի առանցքային դերերից մեկում կլինի, բայց ոչ ոք չէր սպասում, որ նման կարճ ժամանակահատվածում, նա կկրի ավագի թևկապը̀ դառնալով այդ ակումբի իսկական առաջատարը: Սկզբում բոլորը սպասում էին, թե ինչպես նա ի վիճակի կլինի դիմակայելու այդ մարզաշապիկի ամբողջ ծանրությունը, Մոնտոլիվոն պարզապես պատասխանեց իր տպավորիչ խաղով և իրական առաջնորդին բնորոշ հատկանիշներով: Ռեջիստա Ռոսոներին համարվում է ոչ միայն այնպիսին, ով փոխանցում է կատարում, պահպում է խաղի տեպը, և այդ խաղին ուղղություն է տալիս: Նա ընդհանուր առմամբ, իր հետևից է տանում «Միլանը»̀ երիտասարդներին խորհրդներ տալով, և միշտ վայելում գործընկերների հաջողություններով̀ ցույց տալով իր լիդերական հատկությունները: Մասսիմիլիանո Ալեգրին կուրորեն վստահում է նրան, սենատորները հարգում են, և նույնիսկ նրան «Գեներալ» են անվանում (այսպես էին նաև անվանում Մարկ վան Բոմելին), երիտասարդությունը նրան որպես օրնակ է նայում, իսկ նա պարզապես շնորհակալություն է հայտնում, գլուխն է իջեցնում վազում, վազում և կրկին վազում այդ մարզաշապիկով, որը կարծես մշտապես իրենն է եղել...
|