Իտալական A Սերիայի 36-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ «Սան Սիրո» ստադիոնում, որտեղ «Միլանն» ընդունեց «Ինտերին»՝ հաղթելով նվազագույն հաշվով: Միլանյան դերբիի միակ գոլը 65-րդ րոպեին խփեց Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Նայջել դե Յոնգը:
«Ինտերը» 57 միավորով 5-րդն է, իսկ «Միլանը» 54 միավորով հավասարվեց 7-րդ տեղում գտնվող «Պարմային»:
Ավելացնենք, որ այս տուրի արդյունքում «Յուվենտուսն» ապահովել էր առաջին տեղը՝ երրորդ տարին անընդմեջ դառնալով Իտալիայի չեմպիոն:
Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր
«Միլան» - «Ինտեր»՝ 1:0
Նայջել դե Յոնգ, 65
|