Իտալական Միլանը միացել է Մյոնխենգլադբախի Բորուսիայի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի համար մղվող պայքարին:
Իր հերթին 21-ամյա դարպասապահի համար պայքարում է կատալոնական Բարսելոնան, ով շատ մոտ է ֆուտբոլիստին գնելուն: Կատալոնցիները գերմանացուն տեսնում են, որպես Վիկտոր Վալդեսի լիարժեք փոխարինող:
Սակայն Բարսելոնան չի կարողանա հեշտությամբ գնել ֆուտբոլիստին, քանի որ պայքարի մեջ է մտել նաև Միլանը:
Իսպանական լրատվամիջոցների համաձայն Միլանը նույնիսկ առաջարկ է արել Բորուսիային՝ 12 մլն գումարով գնել ֆուտբոլիստին: Տրանսֆերը կարող է կայանալ արդեն ձմռանը:
|