«Միլանի» պաշտոնական թվիթերյան էջը հայտնում է, որ ներկա պահին Միլանում ընթանում է մամլո ասուլիս, որտեղ «ռոսոներոների» փոխնախագահ Ադրիանո Գալիանին ներկայացրեց Կեյսուկե Հոնդային:
«Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ գտնվում: «Միլանի» 10 համար լինելը երազանք է, որն իրականություն դարձավ: Ցանկանում եմ ցույց տալ իմ կարողություները խաղադաշտում:
Ես մեկ ամիս չեմ խաղացել, այդ պատճառով էլ ինձ որոշ ժամանակ անհրաժեշտ կլինի իմ լավագույն մարզավիճակին հասնելու համար: Ցանկանում եմ «Միլանի» հետ դառնալ չեմպիոն:
Ինչպես նաև չեմ մոռանում Չեմպիոնների Լիգայի մասին»,- ասել է Հոնդան:
|