Իտալական «Միլանը» ցանկանում է վարձակալել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյին, փոխանցում է Tribalfootball.com-ը։
Իտալական ակումբը մտադիր է համոզել մադրիդցիներին մինչեւ մրցաշրջանի ավարտը բաց թողնել 21-ամյա ֆուտբոլիստին։
Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ հույսեր է կապում Կազեմիրոյի հետ, սակայն «Միլանի» դեպքում նա կարող է վերանայել իր որոշումը։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստը մասնակցել է 4 հանդիպման եւ դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ 2001-ից 2009-ն Անչելոտին գլխավորել է իտալական ակումբը։
|