Իտալական «Միլանում» վարձավճարով հանդես եկող իսպանացի հարձակվող Բոյան Կրկիչը կարող է մնալ A Սերիայում:
Միլանյան ակումբը պատրաստվում է 5 միլիոն եվրո առաջարկել Կրկիչի տրանսֆերային իրավունքը գնելու համար: 22-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքը պատկանում է կատալոնական «Բարսելոնային»: Կրկիչի պայմանագրում նշված է, որ մինչեւ դրա ավարտը հարձակվողին ձեռք բերելու համար պետք է վճարել 15 միլիոն եվրո: Ներկայումս «Բարսելոնան» ու «Միլանը» բանակցում են իսպանացու տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է Mundo Deportivo-ն:
Նախկինում «Միլանի» ղեկավարությունը հայտարարել էր, որ չի ցանկանում Կրկիչին պահել թիմում: Իտալիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը 19 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ:

|