Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 1 » Միլանը կամային հաղթանակ տարավ Կատանիայի նկատմամբ (Տեսանյութ)
20:36
Միլանը կամային հաղթանակ տարավ Կատանիայի նկատմամբ (Տեսանյութ)
Իտալական Ա Սերիայի 14-րդ տուրում «Կատանիան» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Միլանին» և զիջեց 1:3 հաշվով:

«Ռոսսոներիները» արդեն 13-րդ րոպեին պարտվողի դերում էին, տանտերերից աչքի ընկավ Լուկաս Կաստրոն: Մի քանի րոպե անց Ռիկարդո Մոնտոլիվոն, իսկ երկրորդ խաղակեսի միջնամասում Մարիո Բալոտելլին առաջ մղեցին իրենց թիմին:

Երկրորդ գոլից հետո տանտերերը մնացին 10 հոգով: Խաղադաշտից հեռացվեց Պանայոտիս Տացխիդիսը: Խաղի վերջնական արդյունքը 81-րդ րոպեին սահմանեց Կական՝ 3-1:

«Միլանը», ով ներքին առաջնությունում 5 խաղ անընդմեջ հաղթանակ չէր տոնել, կարողացավ 3 միավոր գրանցել իր օգտին: Ալլեգրիի սաները ընթացիկ աղյուսակում 10-րդն են, իսկ «Կատանիան» նախավերջին հորիզոնականում է:

«Կատանիա» (Կատանիա) - «Միլան» (Միլան) 1:3

 գոլերը՝ Կաստրո, 13 (1:0); Մոնտոլիվո, 19 (1:1); Բալոտելլի, 63 (1:2); Կակա, 81 (1:3).


Կատեգորիա: Տեսանյութեր | Դիտումներ: 907 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 10.0/1
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]