«Միլանը» կիսապաշտպան Կեւին-Պրինց Բոատենգի վաճառքից եկած հասույթով կգնեն «Այաքսի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին:
Ռոսոներները» ակնկալում են 26 - ամյա գանացու վաճառքից ստանալ 13 մլն եվրո, մինչդեռ Էրիկսենը գնահատվում է 15 մլն-ի չափով: «Միլանն» արդեն Դանիայի հավաքականի 21 - ամյա ֆուտբոլիստի հետ անհատական պայմանագրի հարցով համաձայնության է եկել: Այս մասին հաղորդում է Panorama-ն: Ըստ աղբյուրի, իտալիական ակումբը պատրաստ է Էրիկսենի հետ կնքել 4 տարվա պայմանագիր՝ տարեկան երկու միլիոն եվրո աշխատավարձով: Հիշեցնենք, որ դանիացու ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Լիվերպուլը», «Ռոման» եւ Լեւերկուզենի «Բայերը»:
|