Իտալական «Միլանի» ղեկավարությունը դիտարկում է Լոնդոնի «Չելսիի» եւ Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետր Չեխին ձեռք բերելու տարբերակը, փոխանցում է Premierleague.com-ը։ Իտալական ակումբի ղեկավարությունը մտադիր է նոր դարպասապահ ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Տրանսֆերը կարող է կայանալ, եթե «Չելսին» որոշի վերադարձնել Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուային, ով վարձավճարով խաղում է Մադրիդի «Աթլետիկոյում»։ «Միլանի» հիմնական դարպասապահ Կրիստիան Աբյատին հուլիսին կդառնա 37 տարեկան։
|