«Միլանի» պաշտոնական կայքում հայտարարություն է տեղադրվել, որը կապված է Corriere della Sera-ի' այսօր հրապարակած տեղեկության հետ, թե «ռոսսոներիի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին արդեն երեք տարվա պայմանագիր է ստորագրել «Ռոմայի» հետ:-Ակումբը կտրականապես հերքում է մեր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ կապված տեղեկատվությունը, որն իր էջերում այսօր հրապարակել էր Corriere della Sera-ն,- ասվում է միլանյան ակումբի հայտարարության մեջ:
Ընդգծենք, որ Ա Սերիայի ավարտից չորս տուր առաջ «Միլանը» Ալեգրիի ղեկավարությամբ զբաղեցնում է 3-րդ տեղը' 7 միավորով զիջելով 2-րդ տեղում ընթացող «Նապոլիին»:
|