Tuttosport-ի հավաստմամբ՝ «Յուվենթուսի» հարձակվող Ալեսանդրո Մատրին հաջորդ մրցաշրջանը կանցկացնի «Միլանում»:
«Կարմրասևերը» ցանկանում են ձեռք բերել Մատրիին այն բանից հետո, երբ թիմի հարձակվող Ջամպաոլո Պացինին «Յուվենթուսում» խաղալու ցանկություն հայտնեց: Այսպիսով, իտալական ակումբները կարող են փոխանակվել կենտրոնական հարձակվողներով:
Մատրիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 մլն եվրո, իսկ թե «զեբրերը» ինչ զիջումների կգնան հանուն Պացինիի, դեռևս հայտնի չէ:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մատրին «զեբրերի» կազմում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ:

|