Իտալական «Միլանը» հրապարակել է «Բոլոնիայի» դեմ խաղի հայտացուցակը:
Ֆուտբոլիստների շարքում բացակայում է հարձակվող Ստեֆան Էլ Շարավին, ով շարունակում է ապաքինվել վնասվածքից, հայտնում է Tuttomercatoweb.com-ը:
Միլանի կազմը՝
Դարպասապահներ՝ Աբյատի, Ամելիա, Կոպոլա, Պաշտպաններ՝ Աբատե, Կոնստան, Մեքսես, Յոտի, Ձակարդո, Սապատա, Կիսապաշտպաններ՝ Բիրսա, Կրիստանգե, Էմանուելսոն, Դե Յոնգ, Մունտարի, Նոչերինո, Պիչինոկի, Պոլի, Հարձակվողներ՝ Մատրի, Նյանգ, Ռոբինյո:
Հիշեցնենք, որ որ երեքխաղյա որակազրկման պատճառով, «ռոսոներիի» առաջիկա, այդ թվում՝ «Բոլոնիայի» հետ հանդիպումը բաց է թողնելու թիմի հարձակվող Մարիո Բալոտելին:
|