Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 3 » Միլանի հայտացուցակը՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի համար. Կական ընդգրկվել է ցանկում
21:22
Միլանի հայտացուցակը՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի համար. Կական ընդգրկվել է ցանկում
«Միլանը» հրապարակել է Չեմպիոնների լիգային մասնակցող ֆուտբոլիսնտերի ցանկը, որում ընդգրկվել են նաև թիմի նորեկներ Կական և Ալեսանդրո Մատրին, սակայն բացակայում են Մբայե Նյանգը և Ռիկարդո Սապոնարան:

Ֆուտբոլիստների ցանկը նախատեսված է խմբային փուլի համար: Ցանկում են հայտնվել նաև Վալտեր Բիրսան և դեռ վնասվածք ունեցող Ջամպաոլո Պացինին: 

Այուամենայնիվ, Իտալիայի երիտասարդական հավաքականի խաղարկող Սապոնարան և հարձակվող Նյանգը, ով անցած տարի խաղում էր «Բարսելոնայի» դեմ՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում, չեն ընդգրկվել հայտացուցակում: 

«Միլանի» հայտացուցակը՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի համար. Աբյատի, Ամելիա, Կոպոլա, Աբատե, Բոներա, Կոնստանտ, Դե Շիլյո, Մեքսես, Սիլվեստր, Ձակարդո, Սապատա, Բիրսա, Քրիստիան, դե Յոնգ, Էմանուելսոն, Մոնտոլիվո, Մունտարի, Նոչերինո, Պոլի, Բալոտելի, Էլ Շարավի, Կակա, Մատրի, Պացինի, Ռոբինյո:
Կատեգորիա: Չեմպիոնների Լիգա | Դիտումներ: 1068 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 10.0/1
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]