Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 24 » «Միլանի» երկրպագուները բողոքի ակցիա են կատարել ակումբի ֆուտբոլիստների և ղեկավարության դեմ (լուսանկարներ)
11:30
«Միլանի» երկրպագուները բողոքի ակցիա են կատարել ակումբի ֆուտբոլիստների և ղեկավարության դեմ (լուսանկարներ)
«Միլանի» երկրպագուները, ովքեր դժգոհ են այս մրցաշրջանում թիմի ելույթներից, Ա սերիայի 13-րդ տուրի հերթական անհաջող հանդիպման ընթացքում և հետո իրենց բողոքն են արտահայտել։ Հիշեցնենք, որ «Միլանը» չկարողացավ հաղթել «Ջենոային» (1:1)։

Երկրպագուները հանդիպման ժամանակ պարզել են պաստառներ, որոնց վրա, մասնավորապես, գրված է եղել՝ «Մեր համբերությունն սպառվում է։ Համալրե´ք կազմը, մարզչական շտաբն ու մենեջմենթը», «Երբեք «Միլանն» այսքան խղճուկ չի եղել։ Դուք արատավորեցիք մեր պատմությունը», «Ղեկավարությանը. Հաղթանակի և փառքի 27 տարի. մի´ խայտառակեք մեր պատմությունը», «Դուք ավելի շատ քնքուշ օպերայի եք նման, քան ակումբի։ Դուք մի քանի ամսում մթագնեցիք հաջողությունների դարաշրջանը» և այլ նմանատիպ կոչեր։

Հանդիպման ավարտից հետո մոտ 300 ակտիվ երկրպագուներ փակել են «Սան Սիրո» մարզադաշտի ելքը՝ պահանջելով հանդիպում ֆուտբոլիստների հետ։ Հարձակվող Մարիո Բալոտելին ցանկություն է հայտնել զրուցելու երկրպագուների հետ, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։ Նրա փոխարեն զայրացած երկրպագուներին են մոտեցել ակումբի երկու փոխավագները՝ Կական և Քրիստիան Աբյատին։ Մոտ երեք րոպե տևած զրույցից հետո խաղացողները գնացել են, իսկ երկրպագուները ծափահարել են նրանց հետևից և սկսել ցրվել։

Նշենք, որ «Միլանը», ակտիվում ունենալով 16 միավոր, Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։






Կատեգորիա: Լուսանկարներ | Դիտումներ: 993 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 10.0/1
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]