Իտալական «Միլանի» երկրպագուները դժգոհ են, որ թիմի գլխավոր մարզիչը կարող է դառնալ Կլարենս Զեեդորֆը, ով այժմ հանդես է գալիս բրազիլական «Բոտաֆոգոյում»:
Իտալական ակումբի երկրպագուներին չի գոհացնում այն փաստը, որ հոլանդացին չունի մարզչական փորձ:
Անցած գիշեր Curva Sud ֆանատական շարժման մի քանի ակտիվիստներ ձերբակալվել են այն բանի համար, որ ակումբի շենքի մոտ փակցրել են Զեեդորֆի նշանակմանը դեմ պաստառներ:
Հիշեցնենք, որ Զեեդորֆը, ում հետ «ռոսոներիները» կարող են կնքել եռամյա պայմանագիր, գալիք ամռանն է ստանալու մարզչական PRO կատեգորիայի արտոնագիր:
|