Իտալական «Միլանի» երկրպագուները նախատեսում են բողոքի ակցիա անցկացնել Ա Սերիայի շրջանակներում կայանալիք «Պարմայի» դեմ կիրակնօրյա հանդիպումից առաջ։
Ցույցերն ուղղված կլինեն ակումբի փոխնախագահ Անդրիանո Գալիանիի դեմ, ով պատասխանատու է «ռոսոներիների» տրանսֆերային քաղաքականության համար։
Ակցիաներ կանցկացվեն նաև ակումբի մի քանի խաղացողների դեմ։
-Մեր թիմում կան մի քանի իսկական պրոֆեսիոնալներ, սակայն նրանց շրջապատում է անօգուտ և գերագնահատված խաղացողների մի խումբ, որոնք մտածում են միայն սոցցանցերում հիմար լուսանկարների և դիսկոտեկներում ժամանցի մասին,-ասվում է երկրպագուների հայտարարության մեջ։
|