Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 31 » «Միլանի» անցյալի աստղերը Թբիլիսիում են Բարի դիտում մեր կայքում
21:27
«Միլանի» անցյալի աստղերը Թբիլիսիում են Բարի դիտում մեր կայքում
«Միլանի» (2001 – 2010թթ.) եւ Վրաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կախա Քալաձեի հրաժեշտի հանդիպմանը մասնակցելու համար Թբիլիսի են ժամանել «Միլանի» եւ իտալական ֆուտբոլի անցյալի աստղեր, որոնք Կարլո Անչելոտիի գլխավորությամբ կմրցեն «Քալաձեի ընկերներ» թիմի դեմ:

«Միլան». Սեբաստիանո Ռոսի, Մալդինի, Քալաձե, Բարեզի, Ինձագի, Ֆլամինի, Շիմիչ, Ջիունտի, Սերժինյո, Օդո, Բաբան, Իբրահիմ Բա, Պանկարո, Ֆավալի, Ֆիորի
Մարզիչ՝ Կարլո Անչելոտի

«Քալաձեի ընկերներ». Շովկովսկի, Վաշչուկ, Գրոսո, Կանավարո, Տոնի, Իաշվիլի, Արվելաձե, Կոբիաշվիլի, Մուջիրի, Դեմետրաձե, ԿոուտոՄարզիչ՝ Ֆաթիհ Թերիմ

2012թ. մայիսին ֆուտբոլիստի կարիերան ավարտած Քալաձեն Թբիլիսիի «Դինամոյի» կազմում դարձել է Վրաստանի քառակի չեմպիոն եւ եռակի սուպերգավաթակիր, Կիեւի «Դինամոյի» կազմում՝ Ուկրաինայի եռակի չեմպիոն եւ գավաթակիր: «Միլանում» Քալաձեն դարձել է Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր, Իտալիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն: Վրաստանի հավաքականում Քալաձեն անցկացրել է 83 հանդիպում եւ հինգ անգամ ճանաչվել է Վրաստանի լավագույն ֆուտբոլիստ:



Դիտեք 



Դիտումներ: 363 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/2
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]