«Միլան»-ի կիսապաշտպան Կական վստահ է, որ իր թիմը կարող է հաղթահարել բարդ ժամանակաշրջանը:
«Բոլոր ակումբները, առանց բացառության, երբեմն բարդ փուլեր են ունենում: Իսկապես հզոր, լեգենդար ակումբները սովորաբար հաղթահարում են դժվարություններն ու կրկին վերադարառնում հաղթանակների ուղու վրա: Վստահ եմ, որ վաղ թե ուշ այդպես կանի նաև «Միլան»-ը: Ակումբի ղեկավարներն անում են հնարավորը` թիմը «փոսից» հանելու համար:
Իհարկե, կան նաև որոշ խնդիրներ, որոնք այնքան էլ հեշտ չէ լուծել: Բայց երկրպագուները պետք է հավատան մեզ, իսկ ֆուտբոլիստները ջանք չեն խնայի, կանեն հնարավորն ու անգամ անհնարինը»,- O Globo-ն մեջբերում է Կակայի խոսքերը:
|