«Միլանի» կիսապաշտպան Քևին Փրինս Բոատենգը նշել է, որ չնայած Իտալիայում մշտապես հանդիպում է ռասիստական բնյութի վիրավորանքների, չի պատրաստվում լքել ակումբը: ««Միլանում» ես երջանիկ եմ և ցանկանում եմ այստեղ մնալ որքան հնարավոր է երկար: Մի պահ իսկապես մտածում էի հեռանալու մասին, քանի որ մեծ հիասթափություն էի ապրել: Շատ եմ ցավում, որ առաջվա նման շարունակում եմ այդքան տհաճ խոսակցություններ լսել:
Սակայն մի քանի հիմարի պատճառով չեմ պատրաստվում փոխել ակումբս»,- գանացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:

|