00:28 Մի՛ բարկացրեք Մարիո Բալոտելլիին. իրեր և երևույթներ, որոնք չի սիրում Բալոտելլին | |
Ժամանակակից ֆուտբոլի ամենասկանդալային ֆուտբոլիստներից մեկն Իտալիայի հավաքականի և «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին է: Ժամանակ առ ժամանակ Մարիոն այնպիսի արարքների դիմում, այնպիսի արտահայտություններ անում, որոնք միանգամից ողողում են եվրոպական մամուլի էջերը: Իսկ իրականում ինչու՞ է սկանդալային Մարիո Բալոտելլին, ի՞նչը կարող է նրանց հունից հանել: Ռասիզմ Բալոտելլին ծնունդով Գանայից է: Ծնողները գանացի են, սակայն դեռևս փոքր տարիքում նրան որդեգրել է իտալացիների ընտանիք: Իր կարիերայի ընթացքում սևամորթ ֆուտբոլիստը մեկ անգամ չէ, որ բախվել է ռասիզմի: Ֆուտբոլիստին ոչ թե պարզապես բարկացնում են երկրպագուների ռասիստական բնույթի վիրավորանքները, այլ` նա պատրաստ է դրա պատճառով հանցագործություն կատարել: 2012 թվականի Եվրոպայի առաջնությունից առաջ Մարիոն նախապես հայատարարեց. «Եթե որևէ մեկը մարզադաշտում կամ փողոցում ինձ վրա բանան նետի, ես կսպանեմ նրան: Ես ատում եմ ռասիզմը և չեմ կարողանում ընդունել ազգային կամ ռասային նման կարգի դրսևորումներ»: Մարզումներ Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեռևս «Ինտերում» աշխատելու տարիներին ասել էր, որ Մարիոն չի սիրում աշխատել մարզումների ժամանակ: Մարիոն ոչ թե հերքեց տեղեկատվությունը, այլ ապացուցեց դրա ճշմարտացիությունը. «Չեմ սիրում նույն վարժությունը մի քանի անգամ կատարել: Փոքրուց սիրել եմ ընկերական հանդիպումներ, տարատեսակ մրցաշարեր, բայց ոչ մարզումներ` հատկապես առանց գնդակի: Մինչ օրս էլ չեմ սիրում նման բաներ»: «Բարսելոնա» Հնարավոր է` տարօրինակ թվա, բայց Մարիոն տանել չի կարողանում կատալոնական «Բարսելոնան»: Այս ակումբի նկատմամբ իր բասացական վերաբերմունքը ֆուտբոլիստը բազմիցս է արտահայտել: Գուցե դա պայմանավորված է նրանով, որ «Բարսելոնան» ժամանակին հրաժարվել է պայմանագիր կնքել 15-ամյա Բալոտելլիի հետ: «Տեղափոխվե՞մ «Բարսելոնա»: Ես չեմ պատրաստվում խաղալ աղջիկների հետ»,-ֆուտբոլիստի այս արտահայտությունը շատերի համար էր անսպասելի: Մոուրինյոյի ավտոմեքենան «Ինտերում» խաղալու շրջանում իտալական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Բալոտելլին տարաձայնություններ ունի Ժոզե Մոուրինյոյի հետ: Մեկնաբանելով այդ լուրերը` Մարիոն հայտարարեց, որ իրենց բարկացնում է պորտուգալացի մասնագետի ավտոմեքենան, որն ատում է. «Իրականում մենք իրար շատ ենք սիրում. դրա համար էլ շատ ենք վիճաբանում: Եթե խոսեմ այն մասին, թե Մոուրինյոյի հետ կապված ինչն ինձ դուր չի գալիս և ինչն է զայրացնում, ապա պետք է ասեմ` ես ատում եմ նրա ավտոմեքենան: Այն ինձ ստիպում է զայրանալ»: Պահեստայինների նսատարան Երբ 2010 թվականին Ժոզե Մոուրինյոն Մարիոյին չհայտավորեց «Չելսիի» դեմ խաղին, Մարիոն, որպես պատասխան, ուղիղ եթերում, «Միլանի» մարզահագուստով հայտարարեց, որ այդ խաղում հաղթել է ոչ թե մարզիչը, այլ ֆուտբոլիստները: Պատկերը նույնն էր նաև «Մանչեսթեր Սիթիում»: Ռոբերտո Մանչինին Մարիոյին թողնում էր պահեստայինների նստարանին, իսկ նա մարզման ժամանակ ծեծկռտուք սարքեց: Բացառություն չէ նաև Իտալիայի հավաքականը: Եթե Մարիոն պահեստայինների թվում է, ապա գերադասում է iPad-ով խաղալ, քան հետևել թիմակիցներին: Մանչեսթեր Մարիո Բալոտելլին երբեք չի թաքցրել, որ չի սիրում Մանչեսթերը. «Ես չեմ սիրում Մանչեսթերը: Այդ քաղաքն ընդհանրապես իմ ճաշակով չէ»: Չեն թողնում իրացնել 11 մետրանոց հարված Մարիոն սիրում է` գոլեր խփելով արժանանալ ուշադրության: Եթե անգամ այդ գոլերը 11 մետրանոց հարվածից են, Մարիոն սիրում է խփել և խփել: Եվ հակառակը` չի սիրում, երբ իրենց չեն թողնում իրացնել տուգանային հարվածը: Ներկայացված տեսանյութն ասվածի ապացույցն է: | |
|
Պարմա - Միլան, եթերային և տեքստային |
Պարմա - Միլան, մեկնարկային կազմերը |
Միլան - Վալենիսա, Ուղիղ և տեքստային |
Անհետացող նյութը կօգտագործվի Իտալիայի առաջնությունում |
«Զենիթը» մերժել է «Միլանին» |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |