«Միլան»-ի կիսապաշտպան Կական Իտալիայի Ա Սերիայի շրջանակներում «Սամպդորիա»-ի նկատմամբ տոնած հաղթանակը (2:0) Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ պատասխան խաղում հաջողության նախապայմանն է համարում:
«Սա կարևոր հաղթանակ էր: Նույնիսկ նրանք, ովքեր երկար ժամանակ խաղադաշտ դուրս չէին եկել, լավ դրսևորեցին իրենց և այժմ երջանիկ են: Մենք սկսում ենք քաղել Կլարենս Զեդորֆի հետ աշխատանքի պտուղները:
Այժմ տեսնենք, թե ինչ տեղի կունենա եվրոպական մրցասպարեզում: Մենք մեկնելու ենք Մադրիդ միայն հաղթանակի համար»,- բրազիլացու խոսքերը մեջբերում է SkySport24-ը:
|