«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հերթական անգամ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին ՝ իրեն սատարելու համար:
«Երկրպագուները միշտ էլ ինձ հետ են եղել: Նրանք նույնիսկ ամենադժվար պահերին շարունակել են աջակցել ինձ և թիմին:
Այս մրցաշրջանում ամեն ինչ բարդ ստացվեց և նրանք մեծ համբերություն ցուցաբերեցին»,- Ալեգրիի խոսքերը փոխանցում է Football Italia-ն:
Նշենք, որ երեկ կայացած «Կատանիայի» հետ խաղում «Միլանի» երկրպագուները տրիբունաներում պարզել էին մի պաստառ, որի վրա գրված էր՝ «Մեծ հարգանք՝ մեր միստեր Ալեգրիին»:
|