«Միլանի» հարձակվող Մբայե Նիանգը նշել է, որ ինքը պատրաստ է շատ աշխատել, որպեսզի թիմի համար կարևոր խաղացող դառնա: Նա նաև նշել է, որ միլանցիները ցանկանում են պայքարել 2-րդ հորիզոնականի համար:
-Որպեսզի դառնամ «Միլանի» համար կարևոր ֆուտբոլիստ, ապա պետք է շատ աշխատեմ: Ես դրան պատրաստ եմ: Վերջին շրջանում «Միլանը» լավ մարզավիճակ է ձեռք բերել և հայտնվել է 3-րդ հորիզոնականում:
Բայց մենք չենք պատրաստվում դրանով սահմանափակվել: Մեր նպատակը 2-րդ հորիզոնականն է: 3-րդ հորիզոնականը «Միլանի» համար քիչ է,- Նիանգի խոսքերն է մեջբերում Sky Italia-ն: Այս մրցաշրջանում Նիանգը անցկացրել է 14 հանդիպում:ArmFootball
|