Գանայի հավաքականի կիսապաշտպան Մայքլ Էսսյենը, ով ազատ գործակալի կարգավիճակով «Չելսիից» տեղափոխվեց «Միլան», հայտարարել է, որ արդեն առաջիկա խաղերի ընթացքում պատրաստ կլինի օգնել իր նոր թիմին:
-Այո, ես զգում եմ, որ պատրաստ եմ դուրս գալ խաղադաշտ, եթե մարզչի ընտրությունն արդյունքում կանգ առնի իմ վրա:
«Միլանն» իմ սիրելի թիմերից մեկն է, դրա համար էլ ես ընտրեցի այս ակումբը: Կլարենս Զեեդորֆի հետ զրույցից հետո ես միանգամից որոշեցի, որ կտեղափոխվեմ հենց այստեղ: «Միլանում» խաղալը մեծ պատիվ է:
Անհամբերությամբ եմ սպասում այն պահին, երբ կկարողանամ իմ ամբողջ ուժը տալ թիմին,- Էսսյենի խոսքերն է մեջբերում championat.com-ը:
|