Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին հետաքրքիր է համարում «Միլան»-ը գլխավորելու տարբերակը, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հրաժեշտ կտա գլխավոր մարզչիչ Մասիմիլիանո Ալեգրիին:
«Մարզչի համար կատարյալ ժամանակահատված է «Միլան»-ը գլխավորելու համար: Բոլորին է հայտնի, որ մի շարք փոփոխություններ կկատարվեն ակումբում:
Ես մինչև 2015թ. գործող պայմանագիր ունեմ «Զենիթ»-ի հետ, բայց ֆուտբոլում ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել: Պետք է պատրաստ լինես փոփոխությունների»,- հայտարարել է Սպալետին:
|