Իտալական «Միլանի» նախկին հարձակվող Մարկո վան Բաստենը կասկածում է, որ «ռոսոներին» ճիշտ քայլ են կատարում թիմի գլխավոր մարզչի պաշտոնը Կլարենս Զեդորֆին վստահելով:
-«Միլանը» Զեդորֆի օգտին որոշում կայացրեց, ինչը որոշ չափով արդարացված է, բայցև բավական ռիսկային: Դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է նա դուրս գա այդ իրավիճակից և լուծի խնդիրները: Կարծում եմ, սա ամենաճիշտ որոշումը չէր, սակայն ես չեմ այն ընդունել: Լավ է, որ Զեդորֆը ազատ տիրապետում է իտալերենին, նա այնտեղ երկար տարիներ է անցկացրել: Իմ և Զեդորֆի պատմության տարբերությունն այն է, որ Զեդորֆը ցանկանում է անմիջապես խաղադաշտից դուրս գալով ստանձնել գլխավոր մարզչի պաշտոն: Ես սկզբից ավատեցի ֆուտբոլիստի կարիերաս, այնուհետև վերադարձա՝ որպես գլխավոր մարզիչ», - Վան Բաստենի խոսքերն է մեջբերել «NOS»-ը:
|