01:07 Մարիո Բալոտելլին և իրենից անպակաս սկանդալները (տեսանյութեր) | |
Իտալիայի հավաքականի և «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլիի տարօրինակ արարքներին մեր առաջին անդրադարձին կարող եք ծանոթանալ այստեղ: Հրավառություն Մարիոն ընկերների հետ սեփական տանը զվարճանալիս հրավառություն է կազմակերպել, ինչի արդյունքում հրշեջ ծառայությունը ստիպված է եղել հանգցնել ֆուտբոլիստի բնակարանի կրակը: Որպես տույժ' հասարակական աշխատանքի փոխարեն Բալոտելլին նկարահանվեց հրավառության համար նախատեսված պարագաների ճիշտ օգտագործման վերաբերյալ սոցիալական գովազդում: Բատուտ Պարզվում է' Մարիոյի տարօրինակությունները սկսվել են մանկուց: Ֆուտբոլիստի մայրը հարցազրույցների մեկը ժամանակ պատմել է, որ որդուն ուղարկելու է խանութ' արդուկ անելու համար նախատեսված տախտակ գնելու համար: Բալոտելլին վերադարձել է դատարկաձեռն, իսկ որոշ ժամանակ անց առաքման ծառայությունից բերել են բատուտ, սկուտեր և մի շարք նման իրեր: Անկեղծ պատասխան Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչից հետո լրագրողներից մեկը Մարիոյին խնդրեց մեկնաբանել իր խաղը: Ֆուտբոլիստն առանց քաշվելու տվեց տեսանյութում հնչող պատասխանը: Մոուրինյոյի անտեղի վատնած ժամանակը Ժոզե Մոուրինյոն իր երբեմնի սանի պահվածքին հաճախ է անդրադարձել: Պորտուգալացին մի առիթով պատմել է հետևյալը. «Մենք խաղում էինք «Ռուբինի» դեմ: Ես բացի Բալոտելլիից այլ հարձակվող չունեի: Նա դեղին քարտ ստացավ առաջին խաղակեսում, իսկ ես ընդմիջման 15 րոպեից 14-ը վատնեցի Մարիոյին հասկացնելով, որ պրովոկացիաներին չարձագանքի, չվիրավորի...46-րդ րոպեին Մարիոն ստացավ կարմիր քարտ...»: Անհաջող փորձ Ռոբերտո Մանչինին Մարիոյին այս դրվագի համար չներեց և փոխարինեց: Եվրո-2012 Իսկա այս տեսանյութը թողնում ենք առանց մեկնաբանության :) | |
|
Պարմա - Միլան, եթերային և տեքստային |
Պարմա - Միլան, մեկնարկային կազմերը |
Միլան - Վալենիսա, Ուղիղ և տեքստային |
Անհետացող նյութը կօգտագործվի Իտալիայի առաջնությունում |
«Զենիթը» մերժել է «Միլանին» |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |