Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 14 » Մարիո Բալոտելլին և իրենից անպակաս սկանդալները
18:14
Մարիո Բալոտելլին և իրենից անպակաս սկանդալները

Ո՞վ է ժամանակակից ֆուտբոլի ամենասկանդալային ֆուտբոլիստը...Հավանաբար, ձեզանից շատերը միանգամից մտաբերեցին Իտալիայի հավաքականի և «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլիին, ով ամեն անգամ նոր և չսպասված արարքներով շարունակում է զարմացնել, ուրախացնել լրատվամիջոցներին:


Մեկ առիթով «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ Մարիոյի հիմարությունների մասին կարելի է մեծածավալ գիրք գրել: Գիրք գրել չենք պատրաստվում, սակայն ներկայացնում ենք Մարիո Բալոտելլիի խենթ, տարօրինակ, հիմար...(կարող եք որակել ինչպես ցանկանաք) արարքներից և նրա հետ պատահած նմանատիպ դեպքերից որոշները:

Կանանց բանտ

17 տարեկանում Մարիո Բալոտելլին եղբոր' Էնոկի հետ փորձել է ներխուժել Բրեշիայի կանանց բանտ: Երբ ոստիկանները բռնել են նրանց և հարցրել նման արարքի պատճառը, հնչել է «Պարզապես հետաքրքիր էր» պատասխանը:

5000 ֆունտ

Ճանապարհատրանսպորտային խախտումներից մեկից հետո, երբ ոստիկանը Բալոտելլիի մեքենայում 5000 ֆունտ է տեսել, հարցրել է' ինչու՞ է Մարիոն այդքան մեծ գումարով երթևեկում: Հնչել է «Որովհետև ես հարուստ եմ» պատասխանը:

«Միլանի» մարզաշապիկը

2010 թվականին, երբ Բալոտելլին հանդես էր գալիս «Ինտերում», հաղորդումներից մեկի ժամանակ ֆուտբոլիստն առանց համեստություն անելու հայտարարեց, որ «Միլանն» իր սիրելի ակումբն է և հագավ մրցակից թիմի մարզաշապիկը:

 

«Ինտերի» մարզաշապիկի դեն նետումը

«Բարսելոնայի» նկատմամբ տոնած հաղաթանակից հետո' «Սան-Սիրոն» լքելիս, Մարիոն, զայրանալով «Ինտերի» երկրպագուների վիրավորական բացականչություններից, դեն նետեց «Ինտերի» մարզաշապիկը:

Երբ մազահագուստը չենթարկվեց Բալոտելլիին

Կիևի «Դինամոյի» դեմ Եվրոպա լիգայի դեմ խաղից առաջ Մարիո Բալոտելլին մի փոքր «կոնֆլիկտ» ունեցավ մարզահագուստի հետ :)

Էտո'ոն թույլ չէր տալիս իրացնել 11 մետրանոց հարվածը

Սամուել Էտո'ոյի ֆուտբոլային եսասիրության որոշ դեպքեր հիշարժան են: Դրանցից մեկը տեղի ունեցավ «Պալերմոյի» դեմ հանդիպման ժամանակ, երբ կամերունցի թույլ չէր տալիս Մարիոյին իրացնել իր իսկ վաստակած 11 մետրանոց հարվածը: Մարիոն հենց այնպես զիջել չէր պարաստվում:

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին ուղղված նետերը

Մարիո Բալոտելլին, չգիտես ինչու, ժամանակին որոշել է խաղային նետերով հարվածել «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստներին: Բարեբախտաբար, վիրավորվածներ չեն եղել, սակայն Մարիոն տուգանվել է «քաղաքայինների» ղեկավարության կողմից 100,000 ֆունտով:

Կասսանոն լավագու՞յնն է

Երբ Անտոնիո Կասսանոն տեղափոխվեց «Միլան», ակումբի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարեց, որ նա ամենատաղանդավոր իտալացի ֆուտբոլիստն է: Մարիոյի արձագանքը չուշացավ.

-Եթե Բեռլուսկոնին նման բան է ասել, ապա չի ճանաչում ինձ:

Կախվածություն iPad-ից

Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղի ժամանակ Մարիոն իր հետ բերել էր  iPad-ը և հանդիսավոր ձևով տեղադրել պահեստայինների նստարանին: Հանդիպումից հետո ֆուտբոլիստն ասել է, որ պարզապես չի ցանկացել կտրվել իր սիրելի խաղից:

Ու՞ր էր ուղարկում սիրելիին Մարիոն

Երբ նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Ռեալը» 1:4 հաշվով պարտություն կրեց Դորտմունդի «Բորուսսիայից», Մարիո Բալոտելլին հայտարարեց' եթե «Ռեալը» դուրս գա եզրափակիչ, թույլ կտա իր ընկերուհուն' Ֆաննի Նեգեշային քնել «Արքայական» ակումբի բոլոր ֆուտբոլիստների հետ: Լրատվամիջոցներում հայտնված սկանդալային նյութերից հետո «Միլանի» ղեկավարությունը հերքեց այդ տեղեկատվությունը, իսկ Մարիոն և նրանից ժամանակավոր հեռացած ընկերուհին մեկնաբանություններ չտվեցին:

Կատեգորիա: Զավեշտ Եվ Զվարճալի | Դիտումներ: 422 | Ավելացրեց: ACMILAN | - Վարկանիշ -: 5.0/1
Ակումբի նորություններ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]