11:59 Մարիո Բալոտելլի. Ինձանից ուժեղ միայն մեկ ֆուտբոլիստ կա... | |
![]() ![]() Ներկայացնում ենք Մարիո Բալոտելլիի առավել քննարկված և սկանդալային արտահայտությունները: «Ես իմ ընկերուհուն թույլ կտամ քնել «Ռեալի բոլոր ֆուտբոլիստների հետ, եթե...» Ֆուտբոլիստը, կարելի է ասել ունի ամեն ինչ' տաղանդ, խաղաժամանակ «Միլանում» և ազգային հավաքականում, փող, իր համար այդքան սիրելի մեքենաններ և գեղեցկուհի ընկերուհի: Սակայն հիշեք, որ մոդել Ֆաննի Նեգեուշայի հետ նա վերջերս միավորվեց, իսկ բաժանման պատճառը…. «Ես թույլ կտամ իմ ընկերուհուն քնել «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստների հետ, եթե «Ռեալը» դուրս գա Չեմպիոնների լիգայի եզրփակիչ»: Այս արտահայտությունն օրեր շարունակ մեծ արձագանք գտավ եվրոպական մամուլում և թեպետ «Միլանը» պաշտոնապես հերքեց, որ Մարիոն նման արտահայտություն է արել, Ֆաննին բաժանվեց: Բաժանման պատճառները չհրապարակվեցին, սակայն բոլորի մոտ հարց առաջացավ' եթե իրոք Բալոտելլին նման տգեղ արտահայտություն թույլ չէր տվել, ինչու՞ հեռացավ Ֆաննին: Ինչևէ, զույգը վերջերս կրկին միավորվել է և ինչպես երևում է ֆուտբոլիստի' Twitter-յան հրապարակումներից նրանք շատ երջանիկ են: «Կասսանոն լավագու՞յն է...Բեռլուսկոնին ճանաչու՞մ է Մարիո Բալոտելլիին...» Սիլիվիո Բեռլուսկոնին միշտ էլ աչքի է ընկել իր փոփոխական կարծիքներով: Երբ «Միլանը» պայմանագիր էր կնքում Անտոնիո Կասսանոյի հետ, Բեռլուսկոնին հայտարարեց, որ նա իտալացի մեծագույն ֆուտբոլիստների թվին է դասվում: Մարիոն որոշեց չլռել. «Սիլվիո Բեռլուսկոնին ասե՞լ է, որ Կասսանոն իտալացի լավագույն ֆուտբոլիստն է: Նա սխալվում է կամ էլ պարզապես չգիտի, որ գոյություն ունի Մարիո Բալոտելլի անունով ֆուտբոլիստ...» Հետաքրքրական էր, որ ի վերջո «Միլանը» Կասսանոյին վաճառեց «Ինտերին», իսկ Մարիոն «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց «Միլան»: «Բայց չէ՞ որ ես հարուստ եմ...» Փողերի և Մարիոյի պատմությունը ևս հետաքրքրական է. Մանչեսթերում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո, երբ Մարիոյի մեքենայում հայտնբերվեց 5000 ֆունտ սթերլինգ, ոստիկաններն անմիջապես հարցաքննեցին նրան' ինչու՞ է այդքան շատ գումար Ձեր մեքենայում: Գուցե, շատերը պատասխանեին, թե պատրաստվում են բարեգործություն կատարել կամ զվարճանալ ընկերների հետ թանկ ռեստորանում…իսկ Մարիոն պարզապես պատասխանեց.. -Ինչու՞…որովհետև ես հարուստ եմ: «Գոլեր խփելն իմ աշխատանքն է....» «Մանչեսթեր Սիթիում» խաղալու շրջանում Մարիոն ձեռք բերեց անսիրտ ֆուտբոլիստի կարգավիճակ: Երկրպագուներն անգամ զարմանում էին' ինչու՞ նա չի տոնում խփած գոլերը: Բալոտելլին դրա պատասխանը ևս ուներ. -Ուզում եմ, որ երկրպագուները գիտակցեն` ես սիրում եմ, երբ տրիբունաները բացականչում են իմ անունը. դա շատ հաճելի է: Իսկ ինչու՞ չեմ ուրախանում գոլեր խփելիս…գոլեր խփելն իմ աշխատանքն է, այստեղ ուրախանալու ոչինչ չկա: «Ինձանից ուժեղ միայն Մեսսին է...» Չգիտենք, որքանով կհամաձայնեք, բայց Մարիո Բալոտելլին իր ինքնահավանության հասնող ինքնավստահությամբ հաճախ է հիշեցնում Զլատան Իբրահիմովիչին: Նա դեռևս հեռու է Մեսսիի նվաճումներից, ստացած անհատական և ակումբային տիտղոսներից, բայց դա չխանգարեց նրան Իբրահիմովիչի նման համեմատվել Լեոյի հետ. -Կա միայն մեկ ֆուտբոլիստ ինձանից ուժեղ' Լեո Մեսսին: Մյուսները շատ հեռու են մեզանից.. Սպասենք, գուցե մեկ օր Բալոտելլիի խոսքերն իրոք իրականության դառնան: | |
|
![]() | Պարմա - Միլան, եթերային և տեքստային |
![]() | Պարմա - Միլան, մեկնարկային կազմերը |
![]() | Միլան - Վալենիսա, Ուղիղ և տեքստային |
![]() | Անհետացող նյութը կօգտագործվի Իտալիայի առաջնությունում |
![]() | «Զենիթը» մերժել է «Միլանին» |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |